Թուրքիայի խորհրդարանում հերթական զանգվածային ծեծկռտուքն է տեղի ունեցել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներքին անվտանգության նոր օրինագծի քննարկումները շարունակում են թեժ անցնել։ Այս անգամ էլ միմյանց են բախվել իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորները։
Ծեծկռտուքի ժամանակ իշխող կուսակցության պատգամավորներից մեկը աստիճաններից ներքեւ է գլորել CHP-ի պատգամավոր Օրհան Դուզգյունին։











