Հետազոտողները պարզել են, որ YouTube-ում տեղադրվող հոլովակներն ալկոհոլը չարաշահող մարդկանց դրական կերպար են ստեղծում, եւ երիտասարդությանը հրահրում են ալկոհոլային խմիչքներ օգտագործել:

Մասնագետները վերլուծել են ամենաշատ դիտված 70 տեսահոլովակները, որոնցում անսթափ վիճակում մարդիկ են պատկերված: Հոլովակների 44%-ում հիշատակվում է այս կամ այն թունդ ալկոհոլային խմիչքի հստակ ապրանքանիշը:

Ըստ Gazeta-ի, հետազոտողները վերլուծել են դիտումների թիվը, օգտատերերի մեկնաբանություններն ու նշումները, ինչպես նաեւ ուշադրություն են դարձրել մարդկանց վրա մեդիաոլորտի ազդեցության ուսումնասիրություններին:

Գիտնականները հանգել են եզրակացության, որ YouTube-ն անսթափ մարդկանց դրական կերպար է ստեղծում՝ հարբած վիճակը զվարճալի ներկայացնելով: Ավելին, կոնկրետ ապրանքանիշերի հիշատակումը նպաստում է ալկոհոլային խմիչքների քարոզչությանը: