Հայաստանի վճարային հաշվեկշիռը 2009 թ. եղել է դրական՝ 323 մլն դոլար։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։ Ըստ այդ նույն հրապարակման՝ 2008 թ., ընդհակառակը, մեր հաշվեկշիռը բացասական էր՝ 214 մլն դոլարով։
2009 թ. դրական մնացորդի հիմնական պատճառը դրսից ստացվող վարկերն են, որի շնորհիվ վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշիվն ունեցել է 1,5 մլրդ դոլարի դրական մնացորդ։ Սա այն դեպքում, երբ ընթացիկ հաշվի բացասական մնացորդը 1,3 մլրդ դոլար է՝ ի հաշիվ արտաքին առեւտրի հաշվեկշռի վատթարացման։
Վճարային հաշվեկշիռը ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում դեպի արտասահման եւ արտասահմանից ֆինանսական հոսքերի հարաբերակցությունը։ Այն բաղկացած է 3 մասից՝ ընթացիկ հաշիվ, կապիտալի հաշիվ, ֆինանսական հաշիվ։




























