Թուրքական անվտանգության ծառայությունները տեղեկություններ են ստացել, որ սեպտեմբերի 12-ի սահմանադրական հանրաքվեի տապալման համար PKK-ն մահապարտ ահաբեկիչներ է պատրաստում, եւ նախատեսում է պետական բարձաստիճան պաշտոնյաների սպանություններ իրականացնել։

Թուրքական Takvim-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի հետախուզական ծառայությունները հայտնել են, թե PKK-ի Եվրոպայի պատասխանատուները 3 սերբ դիպուկահարների են վարձել՝ Թուրքիայում  որոշ բարձրաստիճան պաշտոնյաների սպանելու համար։

Անմիջապես Թուրքիայի  ոստիկանությունը խստացրել է Թուրքիա մտնող բոլոր սահմանակետերի հսկողությունը, իսկ Թուրքիա մտնող Սերբիայի քաղաքացիներին առավել մանրակրկիտ են սկսել ստուգել։