Չորս օրվա ընթացքում ավելի քան 1.1 մլն մարդ է դիտել ընտանի կատվի մասնակցությամբ YouTube-ում տեղադրված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է կենդանին մեծ ջանքերի արդյունքում սողոսկում առջեւը հսկայական ձնակույտ գողացած դռնից՝ հույս ունենալով ուտել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին:

Քաղցած կատվին պատկերող հոլովակը նկարահանվել է ԱՄՆ հյուսիսային նահանգներից մեկում:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կատվի տիրուհի Էնն Գոտը փորձում կենդանուն գրավել՝ ձնակույտի վրա ուտելիքով պնակ դնում: Կատուն անմիջապես տրվել է գայթակղությանը եւ ձնակույտի միջով տուն սողոսկում: