Ծաղկաձորում հուլիսի 17-ին իր աշխատանքներն ավարտեց 9-10-րդ դասարանների հայ դպրոցականների համար կազմակերպված ԱՊՀ երկրներում առաջին մասնագիտացված ճամբարը։  «Մենք միասին ենք»-ը կազմակերպվել է Էկոնոմիկայի պետական բարձրագույն դպրոցի  եւ Հայաստանում «Ռուսհամագործակցություն» գործակալության ներկայացուցչության կողմից։

Ծրագրին մասնակցել են ավելի քան 60 դպրոցականներ, ովքեր հաղթել են գարնանային օլիմպիադայում։

«Մենք  միասին ենք»-ը ոչ միայն հայ-ռուսական հազարամյա ընկերության կարգախոսն է, որի ժամանակ երկու ժողովուրդները կարող են առանձնացված լինել պետություններով, դավանաքներով, այլ ազգերի պատճառով միմյանց կողքի չլինել, սակայն «Միասին լինել»,-ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական  «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար, Վիկտոր Կրիվոպուսկովը:

Ճամբարի աշխատանքների ամփոփումից հետո մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր։ 2010 թվականի աշակերտների եւ ուսանողների պարգեւատրումը անց է կացվել Մշակույթի եւ գիտության ռուսական կենտրոնում։ Հաղթող են դարձել Նունե Մելքումյանը եւ Արսեն Մանուկյանը։