Սիրողական աստղագետները, որոնք կանոնավոր կերպով ուսումնասիրում են NASA-ի պաշտոնական կայքում տեղադրվող լուսանկարները, աշխարհին հայտնել են հերթական յուրահատուկ հայտնագործության մասին:

Դեռեւս երկու տարի առաջ Curiosity մոդուլի կողմից Մարսի վրա արված հարյուրավոր լուսանկարներից մեկում նրանք ինչ-որ առարկա դինոզավրի գանգի են նմանեցրել:

Ուշադիր դիտելու դեպքում լուսանկարում, իսկապես, գանգ է երեւում՝ ներքին ծնոտով, ռունգերով եւ նույնիսկ ատամներով: Չնայած «գանգն» ամբողջությամբ կադրում պատկերված չէ, սիրողական մակարդակի գիտնականները մանրամասն նկարագրել են այն՝ նմանեցնելով դինոզավրի գանգի: