Twitter միկրոբլոգերի հանրահայտ ցանցի օգտատերերը հնարավորություն ունեն իրենց էջերում ոչ միայն լուսանկարներ, այլեւ տեսանյութեր հրապարակել։ Այդ մասին ասվում է ընկերության նամակում, որն այսօր ուղարկվել է օգտատերերին։

«Ներկայացնում ենք Twitter-ում տեսագրման գործառույթը։ Ձեր կյանքի ամենակարեւոր պահերը արձանագրեք Twitter-ի տեսանյութերում եւ ցույց տվեք ողջ աշխարհին»,- ասվածէ  նամակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բջջային սարքերի օգնությամբ տեսանյութ նկարելու համար պետք է հատուկ կոճակ սեղմել, տեսագրման ավարտից հետո այն կհրապարակվի միկրոբլոգում։

Ավելի վաղ տեսահոլովակներ նկարելու եւ տեղադրելու հնարավորություն հայտնվել էր Facebook եւ Instagram ցանցերում։