Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը եւ Հայոց Ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ՝ Ավագ Հարությունյանի):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, սույն ժողովածուն պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց Ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ և տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ: