Ճապոնացի համակարգչային խաղ ստեղծողները հոգ են տարել այն մարդկանց մասին, որոնք տարատեսակ զվարճանքների համար ժամանակ չունեն, եւ iPhone-ի համար Dreeps անվանումով խաղ են ստեղծել:

Այն երիտասարդներին հնարավորություն կտա հանգստի կարճ պահերին փոքր-ինչ շեղվել, իսկ միայնակ մարդկանց կօգնի լցնել միայնության դատարկությունը:

Dreeps-ում խնդիրն ընդամենը խաղի գլխավոր հերոսներին հետեւելն է: Խաղի հերոսը ստեղծումից հետո սկսում է ինքնուրույն կյանքով ապրել եւ ուսումնասիրել վիրտուալ աշխարհը. տարբեր բոնուսներ գտնել, ծանոթություն հաստատել այլ կերպարների հետ եւ նույնիսկ փրկել աշխարհը, որում ապրում է:

Ըստ Mignews-ի, խաղում իրադարձությունները պատահական են տեղի ունենում, iPhone-ի տերը ոչ մի կերպ չի կարող ազդել սմարթֆոնի էկրանին տեղի ունեցածի վրա, այլ կարող է միայն հետեւել:

Dreeps-ը խաղը գեղեցիկ մուլտիպլիկացիոն գրաֆիկայով է հագեցած, որը շատ նման է նախկինում մեծ տարածում ունեցող Dandy-ին եւ Sega-ին: