Ժնեւում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆիի բանակցությունները՝ նվիրված Իրանի միջուկային ծրագրին։

Բանակցություններն ընթանում են Ժնեւի հյուրանոցներից մեկում՝ փակ ռեժիմով։ Օրվա երկրորդ կեսին Ժնեւում կմեկնարկեն նաեւ միջազգային միջնորդների «Վեցնյակի» (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները եւ Գերմանին) բանակցությունները Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչիի հետ։

Արակչին արդեն փետրվարի 20-21-ին փակ դռների հետեւեւմ բանակցությունների շարք է անցրացրել ԱՄՆ պատվիրակության հետ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի գլխավորությամբ։ Բանակցային գործընթացին առաջին անգամ միացել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը։Ակնհայտ է, որ նրանց մասնակցությունը կարող է արագացնել բանակցությունները եւ ապագա համաձայնագրի տեխնիկական դետալները։

Բանակցություններում հիմնական խնդիրը մնում է մի կողմից պատժամիջոցների չեղարկման մեխանիզմներն ու ժամկետները, մյուս կողմից՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակումը։