Բրազիլացի գիտնականները հայտնաբերել են տիեզերքում եւ երկիր մոլորակի վրա կյանք սերմանած մանրէն՝ այն կոչելով «կենսաբանական էության ակունք»։ Գիտնականների խումբը գիտափորձերի շարք է անցկացրել «դիենոկոկուս ռադիոդարանս» անունով հայտնի մանրէի նկատմամբ եւ հանգել եզրակացության, ըստ որի՝ այդ օրգանիզմները «կենսաբանական էության սերմերն են»:

Հետազոտական խմբի ղեկավար Այվան Պոլինո-Լիման հայտնել է, որ այդ մանրէներն ունեն ապրելու անսահմանափակ հնարավորություններ. դրանք դիմացել են ռադիացիայի՝ մյուս կենսաբանական օրգանիզմների համար մահաբեր չափաբաժնի, քիմիական անտանելի միջավայրի, ինչպես տաք, այնպես էլ ցուրտ ծայրահեղ ջերմաստիճանի եւ երկար ժամանակ մնացել վակուումում: Այսպիսի ծայրահեղ պայմաններում գոյատեւած մանրէն էլ, փաստորեն, այն սերմն է, որը Երկիր մոլորակի վրա կյանքի աղբյուր է դարձել: