Համացանցում տեղեկություն է հայտնվել Microsoft Lumia 640 սմարթֆոնի մասին: Նշվում է, որ նորույթը, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Nokia Lumia 630/635 մոդելներին, որոնք շուտով մեկ տարեկան կդառնան:
Սմարթֆոնը ստեղծվել է 1.2 ՀՀց-անոց Qualcomm Snapdragon 400 չորսմիջուկային պրոցեսորի հիմքով: Այն նաեւ HD էկրան, 1 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ տվյալների պահպանման 8 ԳԲ հիշողություն ունի: Նորույթը նաեւ 8.7 մեգապիքսել հզորությամբ խցիկ եւ սելֆիի համար եւս 0.9 մեգապիքսել հզորությամբ խցիկ ունի:
Սպասվում է, որ Microsoft Lumia 640-ը կթողարկվի մարտի սկզբին: Այն ներկայացվելու է Բարսելոնում, MWC ցուցահանդեսի ժամանակ:





























