Ղարաբաղի հարցով նախկին միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշանակվել է Էստոնիայում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով նախկինում այդ պաշտոնն զբաղեցնող Նիկոլայ Ուսպենսկին թոշակի անցնելու պատճառով ազատվել է պարտականություններից, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Պետության ղեկավարը ստորագրել է նաեւ Ալեքսեյ Դուլյանի՝ Մալիում դեսպան նշանակելու մասին հրամանագիրը։




























