Մոհամմադ Աբու-Գարբեյեն, որը գաջեթների սիրահարներին հայտնի է որպես MohammadAG, իր անունը փառավորել է եւս մեկ արտասովոր բացահայտմամբ: Նա սմարթ-սարքը միացրել է Android Wear էլեկտրոնիկայի հետ:

Պաղեստինցի հանճարն իր մտահղացման իրականացման համար օգտագործել է Apple Notification Center Service-ը, որը թույլ է տալիս հասանելիություն ապահովել դեպի iOS-սարքավորումներ:

Ըստ Planet-today-ի, իր բացահայտումը Մոդամմադ Աբու-Գարբեյեն ցուցադրել է YouTube-ում տեղադրած հոլովակի օգնությամբ, որտեղ նա միավորել է խելացի ժամացույցներն ու iPhone-ը:

Մոտ ապագայում iPhone-ի տերերը կկարողանան ձեռք բերել «խելացի ժամացույց», որն աշխատում է iOS 7, iOS 8 եւ ավելի բարձր օպերացիոն համակարգերի հետ: