Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արտարժույթի առքուվաճառքի գործարք չի կայացել։ Դոլարի նկատմամբ պահանջարկ է եղել 364.50 դրամ առավելագույն փոխարժեքով, որը չի բավարարվել։ Այս տարի սա առաջին դեպքն է, որ բորսայում արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունենում։ Սովորաբար՝ տարվա մեջ նման 1-2 օր է լինում, առավելապես՝ ամռան ամիսներին։
Այն, որ բանկերը չեն ցանկացել ոչ դոլար վաճառել, ոչ էլ գնել՝ շուկայում ձեւավորված փոխարժեքով, վկայում է նաեւ սպասումների անորոշության մասին։




























