Երեկ՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները  Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել  Հարավային Օսիայի սահմանը Զնաուրսկի շրջանում անօրինականորեն հատելու համար։

Ձերբակալվածներին ռուս սահմանապահները հանձնել են իրենց  օս գործընկերներին, եւ ներկայումս նրանք հարցաքննվում են։ Դեպքի հանգամանքները պարզելուց հետո ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ։