Ուկրաինան կողմ է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծմանը։ Այս մասին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոն։
«Ուկրաինան շահագրգռված է Կովկասում խաղաղության հաստատման հարցում, ինչը թույլ կտա լուծել ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ կարգի խնդիրները»,- հայտարարել է նա։



























