Հուլիսի 19-ին Ժնեւում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հանդիպումը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի իր աղբյուրներից, խոսնակների համաշխարհային 3-րդ կոնֆերանսի շրջանակներում այս հանդիպումը կայացել է ադրբեջանական կողմի խնդրանքով: