Օմսկի հիպերմարկետներից մեկում բռնկված խոշոր հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել միայն առավոտյան։ Խանութից ոչինչ չի մնացել։

Այրվել է «Գեոմատ» հիպերմարկետի գրեթե ողջ ծածկը։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, այրվել է 6 հազար ք/մ տարածք։ Հրդեհին վտանգավորության չորրորդ աստիճան է տրվել։ Հրդեհը մարել են ավելի քան 120 հրշեջներ։ Զոհեր եւ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները ճշտվում են։