Հարավային Օսիայում հուլիսի 20-ը սգո օր է հայտարարված։ Կիջեցվեն պետական դրոշները, չեղյալ կհայտարարվեն տոնական միջոցառումները։
Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին իր հերթին հանձնարարել է զոհվածների ընտանիքներին 100 հազար, տուժածներին՝ 50 հազար ռուբլու չափով փոխհատուցում տրամադրել։ Տուժածների բուժումը կիրականացվի պետության հաշվին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Վլադիկավկազ-Ցխինվալ» ավտոբուսը ընկել էր անդունդը։ Ավտոբուսում էին եղել վարորդը եւ 24 ուղեւորներ։ Պատահարի արդյունքում զոհվել էր 11 մարդ, 13-ը վնասվածքներ էին ստացել։ րեական գործ է հարուցվել։ Հարավային Օսիայում հուլիսի 20-ը սգո օր է հայտարարված։



























