Լոս Անջելեսում քաղաքի հիմնական տեսարժան վայրերի առցանց-բազա են թողարկելու: Այս մասին գրում է Los Angeles Daily News պարբերականը:
HistoricPlacesLA.org կայքում ներառված են քաղաքի ճարտարապետական հուշարձաններն ու «հայտնի» տները, այդ թվում՝ հայտնի մարդկանց պատկանող: Կայքի հեղինակներն այսպիսով ցանկանում են ընդգծել, որ Լոս Անջելեսում գնահատում են իրենց պատմությունը:
Ըստ Gazeta-ի, բազայի ստեղծման համար 15 տարի է ծախսվել: Նախագիծը մշակել են Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները՝ Գետտիի ինստիտուտի հետ միասին:





























