Տիեզերքից NASA-ի արած հին լուսանկարների հավաքածուն վաճառքի կհանվի Bloomsbury Auctions աճուրդում, որը նախանշված է փետրվարի 26-ին, Լոնդոնում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Աճուրդի ժամանակ կներկայացվի շուրջ 700 լուսանկար, այդ թվում՝ առաջին տիեզերական սելֆին, որն արել է Լուսնի վրա իջած երկրորդ մարդը՝ տիեզերագնաց Բազ Օլդրինը:
Gazeta-ի փոխանցմամբ, տիեզերագնացների լուսանկարներից բացի, կներկայացվեն Երկրի եւ Լուսնի մակերեւույթի նկարներ:
Ակնկալվում է, որ մեկ լուսանկարի արժեքը կտատանվի 300 ֆունտից (465 դոլար) մինչեւ 10.000 ֆունտի (15.525 դոլար) սահմաններում:





























