Facebook-ի թիմը հայտարարել է, որ կայքի ակտիվ գովազդատուների թիվը գերազանցել է 2 մլն-ը (կես տարի առաջ այն 1.5 մլն էր, 1.5 տարի առաջ՝ 1 մլն):
Ուսումնասիրության համաձայն, աշխարհի ավելի քան 30 մլն ընկերություններ օգտագործում են Facebook Pages-ը, քանի որ այդ անվճար ծառայությունը շատ հարմար է եւ հրաշալի գործում է բջջային սարքերում:
Ըստ Likeni-ի, 2014 թվականի IV եռամսյակի գովազդատուների 80%-ն օգտվել է Facebook-ի առավել պարզ գովազդային գործիքներից: Ավելի քան 15 մլն փոքր եւ միջին ձեռներեցներ անընդհատ օգտագործում են Pages Manager հավելվածը՝ բջջային սարքերից էջերը կառավարելու համար:
Նշված վիճակագրությունը ցույց է տալիս Ads Manager նոր հավելվածի թողարկման արդիականությունը: Այն բիզնես ունեցողներին կօգնի արդյունավետորեն ղեկավարել իրենց գովազդային արշավները՝ նույնիսկ գտնվելով գրասենյակից դուրս:





























