Ստամբուլի 10-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանը ընդունել է «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մեղադրական զեկույցը։ Գործով անցնողները մեղադրվում են պետական հեղաշրջում կազմակերպելու եւ ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։

Մեղադրական զեկույցում են հայտնվել Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար  գեներալ Հալիլ Իբրահիմ Ֆըրթնան,  ծովային ուժերի հրամանատար ծովակալ Օզդեն Օրնեքը,  1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Չեթին Դողանը եւ այլք։

196 մեղադրյալներ ներառող 800 էջանոց մեղադրական զեկույցում ներառված է նաեւ  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ Գյուլենի միության վերացման պլանի տակ ստորագրած ծովային ուժերի գնդապետ Դուրսուն Չիչեքի անունը։

Նշենք, որ թուրքական Taraf-ը հրապարակել էր «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի մանրամասները, ըստ որի, նախատեսված է եղել երկրում ստեղծել քաոսային իրավիճակ՝  ապահովելու համար ռազմական հեղաշրջումը։