Չինաստանի արտահանման աճը այս տարվա երկրորդ կիսամյակում կրկնակի կկրճատվի՝ առաջին կիսամյակի համեմատությամբ: Նման հաշվարկներ է իրականացրել պետական տեղեկատվական կենտրոնը, որը ռազմավարություն է մշակում Ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի համար:

Պետական տեղեկատվական կենտրոնում կանխատեսում են, որ վերջին տարում  արտահանումը կաճի 24,5 տոկոսով, ինչը ավելի բարձր է 2009-ին գրանցված ցուցանիշից (16 տոկոս): Փոխարենը Չինաստանը ավելի ակտիվ գնումներ կիրականացնի արտասահմանում. Ներմուծումը երկրորդ կիսամյակում կաճի 19,3 տոկոսով (2010-ին այն կկազմի 33,6 տոկոս), հաղորդում է «Վեդոմոստին»:

Չինաստանի ղեկավարները մտավախություն ունեն, որ արտահանման նվազումը երկրորդ կիսամյակում կարող է իր հետեւից ցած գլորել ողջ երկրի տնտեսությունը: «Երբ մութ է արեւելքում, լույս կարող է լինել արեւմուտքում, իսկ երբ մութ է հարավում, հյուսիսը դեռ մնում է»,- ասել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն՝ նկարագրելով երկրի արտահանման ռազմավարությունը եւ գլոբալ շուկաներում տիրող իրավիճակը: