ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Բեն Լադենի ընտանիքին: Այս մասին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բեն Լադենի 4-րդ որդին` 29-ամյա Օմար Բեն Լադենը: ներկայումս «Ալ Քաիդայի» ղեկավարի ավելի քան 20 հարազատներ գտնվում են Իրանում՝ տնային կալանքի տակ: Վերջերս հաղորդվել էր, որ Օմարը հոսպիտալացվել է «շիզոֆրենիա» ախտորոշմամբ. Նա լսել է հոր ձայնը:
Օմարը նշել է, որ Իրանից իրենց ընտանքի դուրս գալու համար անհրաժեշտ է, որ որեւէ երկիր պատրաստակամություն հայտնի ընդունել իրենց: Նա բազմիցս հայտարարել է, որ չի կիսում հոր գաղափարները, սակայն չի ցանկանում, որ իր հոր նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառվի:
Օմար Բեն Լադենը հոր հետ միասին ապրել է Սուդանում, որից հետո 1996-ին նրանք տեղափոխվել են Աֆղանստան, որտեղ ռազմական պատրաստություն է անցել «Ալ Քաիդայի» ճամբարներից մեկում:
Ուսամա Բեն Լադենի գործողությունները սխալ համարելով՝ Օմարը լքել է Աֆղանստանը 2000թ.-ին: Դրանից հետո նա երբեք չի հանդիպել հորը:
Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի որդին պնդում է, որ իրեն ոչինչ հայտնի չէ հոր գտնվելու ներկայիս վայրի մասին:




























