Մամուլում հերթական տեղեկություններն են հայտնվել, ըստ որոնց՝ Մեքսիկական ծոցում նավթի վնասված հորատանցքից կրկին նավթ է լցվում ծովը:

Դա տեղի է ունեցել «Բրիթիշ Փեթրոլիումի» (BP) մասնագետների կողմից նոր պաշտպանիչ փական դնելուց մեկ օր անց, երբ նրանք հայտարարել էին, որ նավթի արտահոսքը լրիվ դադարեցված է:

Նավթի նոր արտահոսքը կարող է «բնական» ծագում ունենալ, կարծում է կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչը: Ենթադրվում է, որ նոր արտահոսքը կապված չէ հորատանցքի վնասվածքի հետ: Հաղորդում է BBC News-ը:

Նավթի արտահոսքը դադարեցնելուն ուղղված վթարավերականգնողական գործողությունը շարունակվում է 2010-ի ապրիլից: Նավթարդյունահանող հենահարթակի պայթյունից հետո, որն աշխատում էր BP ընկերության համար, ջուրն է լցվել ավելի քան 4 միլիոն բարել նավթ: Ընկերության բոլոր փորձերը` դադարեցնել արտահոսքը, մինչ օրս անարդյունք են եղել: