Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հուլիսի 19-ի երեկոյան իր ծննդավայր Միլանում կազմակերպված համերգի ժամանակ  երգել է Շառլ  Ազնավուրի հետ միասին։ Միլանի Դուոմո հրապարակում կազմակերպված համերգի տոմսերը վաճառվել են 2 հազար եվրոյով։

Համերգից առաջ Բեռլուսկոնին հայտնել էր, թե մեծ հաճույքով է հետեւելու համերգին, որի ընթացքում առիթ է ունենալու միասին երգելու իր կողմից սիրված հայտնի երգչի հետ:

Հիշեցնենք, որ հենց նույն տեղում՝ Միլանի Դուոմո հրապարակում, 2009 թվականի դեկտեմբերի 13-ին ջարդել էին Բերլուսկոնիի քիթը՝ հարվածելով հուշանվեր-արձանիկով։