«ԱրմենՏելի»   (Beeline-ապրանքանիշ)  նպատակն  է  2016թ.  դառնալ  Հայաստանում ամենահաճախորդամետ  ընկերությունը ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է  «ԱրմենՏելի»  հաճախորդների  սպասարկման  որակի  բարելավման նախագծի ղեկավար Շուշանիկ Ղալթախչյանը։

«Եթե  2013թ.այդ  ցուցանիշով  մենք  զբաղեցնում  էինք երրորդ տեղը, այժմ արդեն երկրորդն ենք։  2015թ. կփորձենք,  իսկ ավելի ճիշտ, կանենք անպես, որ 2016-ին
դառնանք առաջատար»,- ասել է Ղալթախչյանը։

Նա նշել է, որ կապի որակը եւս մնում է ընկերության ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ  «ԱրմենՏելը» Հայաստանում հեռահաղորդակցման խոշորագույն օպերատորներից եւ հարկատուներից մեկն է։