Չորս մարդ զոհվել է, եւս չորսը վիրավորվել են մարդատար մեքենայի եւ ուղեւորատար ավտոբուսի բախումից, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում:

«ՎԱԶ-2108» մակնիշի մեքենան, որտեղ գտնվել են վարորդն ու երեք ուղեւորներ, բարձր արագությամբ անցնելով խճաքարե ճանապարհի վրայով, շպրտվել է դեպի հանդիպակած ուղի եւ բախվել բանվորներ տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսին:

Մարդատար մեքենայի ուղեւորները գնում էին հանգստանալու. նրանց մեքենայում հայտնաբերվել են խորովածի պարագաներ, գարեջուր եւ ածուխ: