Մոտ ապագայում, եթե չասեմ հազար տարում, կինը չի դառնա Հայաստանի նախագահ: Հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով նաեւ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:

Վարդան Բոստանջյանը նաեւ հավելեց, որ եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, ինքը չէր ցանկանա, որ իրեն ղեկավարեր գեղեցիկ սեռի ներկայացուցիչը: «Հույս ունեմ, որ դուք չեք վիրավորվում, բայց այդ գաղափարն ինձ բացարձակապես դուր չի գալիս»,- իր խոսքն ամփոփեց նա: