Վելիկի Նովգորոդում հարձակում է կատարվել ինկասատորների վրա: Նախնական տվյալներով, անհայտ անձը հափշտակել է 15 մլն ռուբլի: Երբ երկու ինկասատորներ դուրս են եկել մեքենայից եւ ուղեւորվել բանկ, իսկ մեքենայում մնացել է մեկ հոգի, հանցագործը մտել է մեքենայի սրահ, որտեղ գտնվել է փողերով լի պայուսակը, եւ հափշտակել է այն:
Մեքենայում մնացած ինկասատորին չի հաջողվել միայնակ բռնել չարագործին: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսօր` հուլիսի 20-ին Նովգորոդի իրավապահները ձերբակալել են առեւանգմանն առնչություն ունեցող մեկ կասկածյալի:




























