2010 թվականի սեպտեմբերին Վրաստանի եւ Իրանի միջեւ հաստատվելու է ոչ վիզային ռեժիմ:  Այս մասին, ըստ վրացական լրատվամիջոցների, հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Մաջիդ Սամազադե Սեբերը:

Նրա խոսքով, դա թույլ կտա աշխուժացնել վրաց-իրանական հարաբերությունները: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, իրանցի դիվանագետը հույս է հայտնել, որ ռուս-վրացական հարաբերությունները կբարելավվեն: Սեբերի ներկայացմամբ, եթե Մոսկվան եւ Թբիլիսին միջնորդության համար պաշտոնապես դիմեն Իրանին, ապա «այդ հարցը կուսումնասիրվի»: