Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զինավարժությունները կարող են անցկացվել Հայաստանում: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով եռօրյա այցով գտնվում է Հայաստանում:

«Մենք նախատեսում ենք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զինավարժություններն անցկացնել հաջորդ տարի: Առաջարկներից մեկն է` այն անցկացնել Հայաստանում: Ես կարծում եմ, որ դա լավ գաղափար է, եւ դա շատ իրական է»,- ասել է Բորդյուժան: Նա նաեւ նշել է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կայացնելու են ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահները: