Թուրքիայի մի քանի նահանգներում իրականացրած համաժամանակյա գործողությունների ընթացքում «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող 29 հոգի է բերման ենթարկվել։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Ադանայի ոստիկանության կողմից  համաժամանակյա գործողություններ են իրականացվել Ադանա, Ստամբուլ, Անթալիա եւ Չանաքալե նահանգներում, որի արդյունքում բերման են ենթարկվել «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապ ունեցող 29 հոգի, որոնցից 14-ի նկատմամբ կայացվել է կալանման որոշում։