Apple-ը մարտի 9-ին հատուկ միջոցառում է անցկացնելու: The Verge կայքը ենթադրում է, որ շնորհանդեսը նվիրված է լինելու Apple Watch «խելացի ժամացույցներին»:
Միջոցառումն անցկացվելու է Սան Ֆրանցիսկոյի Մշակույթի կենտրոնում: Ակնկալվում է, որ ընկերությունը կհայտնի խելացի ժամացույցների վերջնական արժեքը, վաճառքի մանրամասները եւ, հնարավոր է, եւս մեկ անգամ կցուցադրի նոր սարքերի գործառույթները:
Ըստ Lenta-ի, ներկայում հայտնի է միայն, որ երեք տեսակի ժամացույց կթողարկվի: Apple Watch Sport-ի արժեքը սկսվելու է 350 դոլարից, սակայն ընկերություը չի հայտնել մյուս երկու տարբերակների՝ շափյուղայից ապակուց ստանդարտ էկրանով ու մետաղական պատյանով եւ 18 կարատանոց ոսկե պատյանով Apple Watch Edition մոդելների գինը:





























