Քրդական աշխատավորական կուսակցությունը սպառնում է Թուրքիայի հանգստավայրերում ահաբեկչություններ իրականացնել։

Քուրդ հրամանատարներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը խախտել է մեկ տարի առաջ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը եւ ռմբակոծել է Իրաքում գտնվող կուսակցության հենակայանները։

Քրդական աշխատավորական կուսակցության թիրախ կդառնան Թուրքիայի խոշոր քաղաքները եւ ոչ թե զինվորականները եւ ռազմաբազաները։

Քարայըլանը հայտարարել է, որ կուսակցությունը մոտ ժամանակներս Թուրքիայի՝ քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջանները «ժողովրդավարական ինքնավարություն» կհռչակի։ «Եթե Թուրքիան այն չի ճանաչի, դա նրա խնդիրն է»,- ավելացրել է քուրդ հրամանատարը։