Diageo ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունը կսկսի «խելացի» շշերով վիսկի վաճառել։ Այս մասին գրում է CNBC-ը։
Շշում ներդրված կլինի չիպ, որը շշի տիրոջ սմարթֆոնին կոկտեյլների գովազդ կամ բաղադրատոմսեր պարունակող տարբեր հաղորդագրություններ կուղարկի։ Սարքավորումը կարող է իր տիրոջը նաեւ տեղեկացնել, որ շշի պարունակությունը դատարկվում է եւ ժամանակն է նորը գնել։
Չիպերը կտեղադրվեն Johnnie Walker Blue Label վիսկի շշերի մեջ, գրում է Gazeta-ն։
«Խելացի» շշի նմուշը կցուցադրվի Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։





























