Ճապոնական Panasonic ընկերությունը ներկայացրել է Eluga շարքի իր նորամուծությունը։ Գաջետը ստացել է Eluga U2 անունը, եւ այս պահին ներկայացվել է միայն Թայվանի շուկայում։

Սարքավորումն ունի 5 մատնաչափ էկրան, 1280x720 պիքսելների թույլատրելիություն եւ երկու տեսախցիկ։

 Նորամուծությունն աշխատում է ОС Android 5.0 Lollipop պլատֆորմով։ Սմարթֆոնն ունի 64 բիթ հզորությամբ Snapdragon 410 պրոցեսոր, 2 ԳԲ  օպերատիվ եւ 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, գրում է Informing-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ նոր Panasonic Eluga U2-ը կարժենա 254 դոլար։ Կներկայացվի արդյոք սմաթֆոնը այլ շուկաներում, հայտնի չէ։