2010 թվականի հունվար-հունիս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 6,7 տոկոս կամ 1,3 տրլն դրամ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արդյունաբերական արտադրանքի ծավալը Հայաստանում կազմել է 370 մլրդ 827,4 մլն դրամ, ինչը 12,3 տոկոսով ավելի է 2009 թվականից։

Շինարարության ոլորտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճը կազմել է 4,1 տոկոս։ Գյուղատնտեսության ոլոտում 13,1 տոկոս անկում է գրանցվել։