Beeline-ը հայտարարում է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում վաճառքի եւ սպասարկման գրասենյակի բացման մասին։ Նաիրյան 151/ 3 հասցեում գտնվող նոր գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-շաբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը։
«2015 թվականին Beeline-ը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրին, որի առաջնահերթություններից է մեր գրասենյակների աշխարհագրական հասանելիության բարձրացումը: Մենք հետագայում եւս կձգտենք որքան հնարավոր է մոտ լինել մեր հաճախորդներին եւ ապահովել սպասարկման առավելագույն հարմարավետություն ու հասանելիություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 51-ը` մարզերում, իսկ 26-ը` Երեւանում։





























