Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը քննարկել են ԼՂ խնդիրը: Կարասինը հանդիպել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բարդտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որոնք Մոսկվայում աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂ խնդրին վերաբերող արդիական խնդիրներ: Ռուսաստանի ԱԳ նախարարի հանձնարարությամբ, Կարասինը ֆիանսիացի համանախագահ Ֆասիեին կրծքանշան է տվել «Միջազգային համագործակցության մեջ ներդրման համար»: