Արեւմտյան պետությունները մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո կյանքի են կոչում իրենց աշխարհաքաղաքական շահերը՝ դրանով իսկ նպաստելով Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիային Աֆրիկայում ահաբեկչության տարածմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Ժնեւում մարդու իրավունքների հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում։

Զարիֆը մասնավորապես նշել է «Իսլամական պետության» գործողությունները, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս խմբերը ծնվել են աճել են ռազմավարական կարճատես շահերի իրականացման պատճառով։ Այս ամենը իհարկե շատ գեղեցիկ կերպով քողարկվել է մարդու իրավունքների պաշտպանության ստվերի տակ»,-  հայտարարել է  Զարիֆին՝ մեկնաբանելով տարածաշրջանում ԻՊ հայտնվելը։

Իրանի արտգործնախարարը կոչ է արել մտածել այն մասին, թե ինչու այդքան շատ մարդիկ եը խմբավորումներ համալրում են ծայրահեղական խմբավորումների շարքերը։