Facebook սոցիալական կայքի ծրագրավորողները ինքնասպանությունների կանխարգելմամբ  զբաղվող մի քանի կազմակերպությունների հետ համատեղ մշակել նշեն համապատասխան ծառայություն, որը գործարկել են անցյալ հանգստյան օրերին։ 

Facebook-ի պատին կտեղադրվի հատուկ կոճակ, որը սոցցանցի օգտատերը կարող է սեղմել, եթե հայտնաբերի դեպրեսիվ կամ անհանգստացնող բնույթի մեկնաբանություն։ Կայքի ադմինիստրատորը համապատասխան հաղորդագրություն կստանա այն մասին, որ օգտատերերից մեկը կասկածի տակ է հայտնվել։ Մասնագետները մանրամասն կուսումնասիրեն այդ օգտատիրոջ բոլոր մեկնաբանությունները, որպեսզի հասկանան, թե ինչ վիճակում է նա գտնվում։ Եթե մասնագետները գան այն եզրակացության, որ մարդը հակված է ինքնասպանության, ապա նրան նամակ կգրեն ոգեւորող բովանդակությամբ, գրում է Newsler-ը։ 

Օգտատիրոջը հնարավորություն կտան այցելել հոգեբանին եւ անվճար խորհրդատվություն ստանալ;