Այսօր բացված Mobile World Congress-ում Microsoft կորպորացիան ներկայացրել է Lumia 640 եւ Lumia 640XL սմարթֆոնները: Ռուսաստանում այն վաճառքի կհանվի մարտի վերջին:
Սարքերի հիմնական տարբերությունը մեկն է՝ չափը: Lumia 640XL-ն ավելի խոշոր է. 5.7 մատնաչափ էկրանով՝ ի տարբերություն Lumia 640-ի 5 մատնաչափ էկրանի: Lumia 640XL-ը նաեւ հագեցած է ավելի հզոր՝ 13 Մպ-անոց խցիկով, իսկ Lumia 640-ի խցիկի հզորությունը 8 Մպ է: Երկու սմարթֆոնն էլ կառավարվում են Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, սակայն կարելի է նաեւ այն թարմացնել մինչեւ Windows 10-ի:
Ըստ Kommersant-ի, հեռախոսների մանրածախ գները կհայտարարվեն ավելի ուշ: Եվրոպայում LTE աջակցությամբ Lumia 640-ն կարժենա սկսած 159 եվրոյից, 3G-ով տարբերակը՝ սկսած 139 եվրոյից, Lumia 640 XL-ի պարագայում՝ 219 եւ 189 եվրո համապատասխանաբար:





























