«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները սպառնում են Twitter-ի համահիմնադիրներից Ջեկ Դորսիին։ Այս մասին գրում է NBC News-ը։
Նշվում է, որ գրոհայինները կոտրել են Pastebin կայքը, որը ծառայում էր ծրագրային կոդի ֆրագմենտների փոխանակման համար։ Կայքի գլխավոր էջում ցանցահենները տեղադրել են Դորսիի լուսանկարը եւ խմբավորման խորհրդանիշը «Մենք միշտ վերադառնում ենք» մակագրությամբ։
Այս պահին իրավապահները հետաքննում են սպառնալիքները, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Twitter սոցիալական կայքի գլխավոր տնօրենը Դիք Կոստոլոն հայտնել էր, որ ինքը եւ իր աշխատակիցները սպառնալիքներ են ստացել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից։





























