Մոսկվային քաղաքային դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին վճարել 500 հազար ռուբլի՝ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի համար: Ժիրինովսկին հայտարարել է, որ համաձայն չէ կայացված որոշման հետ ու մտադիր է բողոքարկել այն:
Հայցի քննարկումն ընթացել է Ժիրինովսկու բազմաթիվ կողմնակիցների մասնակցությամբ, որոնք դատական նիստին ներկայացել են ՌԼԴԿ-ի խորհրդանիշներով վերնաշապիկներով: Դատական նիստի բացման ժամանակ Ժիրինովսկին մի շարք մեղադրանքներ է հնչեցրել դատական կոլեգիայի հասցեին: «Ծախված դատարան: Մենք ձեզ շուտով կջնջենք»,-այսպես է Ժիրինովսկին արձագանքել դատավորի դիտողությանը՝ հաղորդում է իրավական եւ դատական տեղեկատվության ռուսական գործակալությունը:



























