Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այսօր՝ մարտի 3-ին, հրազենային վնասվածք ստացած տղամարդու ինքնությունը հայտնի է:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հրազենային վնասվածք է ստացել 33-ամյա Արման Թադեւոսյանը: Նա այժմ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց բացահայտելու համար:

«Արմենիա» ԲԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Զաքար Պետրոսյանն էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Արմանին այժմ վիրահատում են, ոտքն է վիրավորվել:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 3-ին ժամը 13:00-ի սահմաններում 23-24 տարեկան մի երիտասարդ Պռոշյան գյուղի կենտրոնում կրակել է տղամարդու ուղղությամբ: Նրան տեղափոխել են հիվանդանոց: