Թուրքիան շատ ոլորտներում աջակցում է Աֆղանստանին եւ շարունակելու է դա նաեւ հետագայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Քաբուլում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ: Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան Աֆղանստանում անվտանգությունն ու կայունությունը դիտարկում է որպես իր սեփական անվտանգությունն ու կայունությունը»,- ասել է նա: Թուրք նախարարի խոսքով, 2005 թվականից ի վեր Թուրքիան Աֆղանստանին շուրջ 250 մլն դոլարի օգնություն է տրամադրել, ինչը օգնության ամենամեծ ծավալն է, որը Թուրքիան հատկացրել է որեւէ երկրի իր ստեղծման օրվանից` 1923 թվականից: